Jump to content

Մարգար Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Դավթյան
Ծնվել էնոյեմբեր 1909[1]
ԾննդավայրՇոռոթ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1964(1964-11-04)[1]
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԿոմունիստ[1]
Մարգար Դավթյան Վիքիդարանում
 Margar Davtyan Վիքիպահեստում

Մարգար Դանիելի Դավթյան (նոյեմբեր 1909[1], Շոռոթ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1964(1964-11-04)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոռոթ գյուղում (Նախիջևանի ԻՄ1924 թվականին տեղափոխվել է Բաքու, ուր և ստացել է միջնակարգ կրթությունը (1930)։ Այնուհետև սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա Բաքվի համալսարանում։ Եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչը, 1957-1964 թվականներին՝ «Գրական Ադրբեջան» հանդեսի արձակի բաժնի վարիչը։ Միաժամանակ 1939-1964 թվականներին Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահն էր։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ II-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ուռենու տակ» (Բաքու, 1950), «Վազը» (Բաքու, 1958), «Արշալույստ քաղաքի վրա» (Բաքու, 1964), ադրբեջաներեն՝ «Արևածագից առաջ» (Բաքու, 1962) գրքերը։

Մահացել է Բաքվում[2]։

Մարգար Դավթյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ձորը, Բաքու, Ազերնեշր, 1933, 78 էջ։
  • Առաջին կինը, Երևան, Պետհրատ, 1933, 79 էջ։
  • Վերջին ճիչը, Բաքու, Ազերնեշր, 1935, 104 էջ։
  • Երջանկություն (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1939, 184 էջ։
  • Ուղիղ ճակատին (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1942, 60 էջ։
  • Ծիրանի ծառ (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1944, 150 էջ։
  • Վերադարձ, Բաքու, Ազերնեշր, 1946, 140 էջ։
  • Մեր գյուղում (պատմվածքներ, վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1948, 276 էջ։
  • Ուռենու տակ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1949, 136 էջ։
  • Մեր քաղաքում (վեպ), Ազերնեշր, 1950, 298 էջ։
  • Լուսավոր ուղի (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1952, 151 էջ։
  • Երբ ծագում է արևը (վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1954, 444 էջ։
  • Վազը (վեպ), Բաքու, Ազերնեշր, 1955, 231 էջ։
  • Պատմվածքներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 372 էջ։
  • Առաջին շիվը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 307 էջ։
  • Հափշտակված սերը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1960, 224 էջ։
  • Հավերժական կտակ (պատմավեպ՝ նվիրված նկարիչ-բանաստեղծ Նաղաշ Հովնաթանին), Երևան, «Հայաստան», 1965, 416 էջ։
  • Կյանքն իր հունով (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1966, 348 էջ։

Մ. Դավթյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ջալալ Միր, Մի երիտասարդի մանիֆեստը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1952, 167 էջ։
  • Միրզա Իբրահիմով, Կգա օրը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 590 էջ։
  • Գո Մո-Ժո։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 423 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ.- Բովանդ-ից՝ Երգիր ինձ համար, ով գեղեցկուհի։
  • Իբրահիմով Միրզա։ Կգա օրը։ Վեպ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 590 էջ։
  • Ջալալ Միր։ Մի երիտասարդի մանիֆեստը.- Երևան։ Հայպետհրատ, 1952.- 167 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 141.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Դավթյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Դավթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 298